Վահան Բիչախչյանի գոլը նպաստել է «Ժիլինայի» հաղթանակին (տեսանյութ)
Սլովակիայի առաջնության 12-րդ տուրում «Ժիլինան» տանը ուժերը չափեց «Սենիկայի» հետ և հաղթանակ տարավ 3:1 հաշվով:
«Ժիլինայի» երրորդ գոլը 63-րդ րոպեին 11 մետրանոցից խփել է Հայաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը (տեսանյութ):
Սլովակիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ժիլինան» 19 միավորով երրորդ տեղում է: