Կրակոցներ Լիոնում. վիրավորվել է ուղղափառ քահանա
Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող հունական եկեղեցու մոտ կրակոցներ են հնչել՝ հայտնում է Progres թերթը՝ վկայակոչելով ականատեսներին:
Թերթը նշում է, որ ոստիկանության ուժերը ներկայում տարվում են եկեղեցու տարածք: Պարբերականի տվյալներով՝ պատգարակով դեպքի վայրից տարհանել են վիրավոր ուղղափառ քահանային:
Հարձակվողի գտնվելու վայրն այս պահին անհայտ է:
Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս քաղաքի բնակիչներին խուսափել հրաձգության վայր այցելելուց: