Տղամարդը Մոսկվայի կենտրոնում հարձակվել է ոստիկանների վրա՝ «գլխում ձայների» պատճառով
Տղամարդը Մոսկվայի կենտրոնում հարձակվել է ոստիկանների վրա՝ «գլխում ձայների» պատճառով, հայտնում է Life-ը:
Ինչպես հայտնի է դարձել Life-ին, տղամարդը բուժում է անցել Սանկտ Պետերբուրգի հոգեբուժական կլինիկայում, իսկ իրավապահների վրա հարձակվել նրան «համոզել են» իր գլխում եղած ձայները։
Աղբյուրը նշում է, որ հարձակվողի համար կնշանակվի դատական հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն: Մոտ ապագայում ձերբակալման հարցը կլուծվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին Մոսկվայի կենտրոնում ոստիկանության վրա դաղստանցու հարձակման մասին: Հարձակվողի դեմ «Բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի նկատմամբ» հոդվածով քրեական գործ է հարուցվել: