«Բարնլի» - «Չելսի»՝ 0:3 (տեսանյութ)
Անգլիայի Պրեմյեր լիգայի 7-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվել է «Բարնլիին»: Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը հաղթանակ է տարել 3:0 հաշվով:
Լոնդոնյան թիմի կազմից գոլերի հեղինակ են դարձել մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեշը, ֆրանսիացի պաշտպան Կուրտ Զուման և գերմանացի հարձակվող Տիմո Վերները:
7-րդ տուրից հետո «Չելսին» ունի 12 միավոր և մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է, իսկ «Բարնլին» 1 միավորով վերջին տեղում է:
Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր
«Բարնլի» - «Չելսի»՝ 0:3 (տեսանյութ)
Հակիմ Զիեշ, 26, Կուրտ Զումա, 63, Տիմո Վերներ, 70