Կորոնավիրուսի հետ կապված խռովությունները Բարսելոնայում վերաճել են անկարգությունների և թալանի
COVID-19-ի դեմ Կատալոնիայի կառավարության կողմից սահմանափակումների պատճառով բողոքի ցույցերը ուրբաթ օրը անկարգությունների պատճառ են դարձել Բարսելոնայում՝ գրում է իսպանական El Pais-ը»:
Կատալոնիայի ոստիկանությունը հայտարարել է, որ բողոքի ցույցին մասնակցել են «շատ բռնի ու կազմակերպված ծայրահեղ աջակողմյան խմբավորումներ»: Բողոքի ակցիայի մասնակիցները գովազդային վահանակներ, վանդակապատեր, քարեր և այրվող նյութեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա և այրել աղբի տարաներ:
Անկարգությունների արդյունքում 12 մարդ է բերման ենթարկվել, որոնցից երկուսը անչափահաս են: Առնվազն մեկ մարդու դանակահարել են:
Գիշերը գրանցվել են խանութների թալանի և կողոպուտի դեպքեր: Սոցիալական ցանցերում կադրեր են հայտնվել, թե ինչպես են մարդիկ կոտրում խանութի ցուցափեղկն ու այնտեղից հեծանիվ հանում: