Մեծ Բրիտանիայի վարչապետը դիտարկում է կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումների կիրառումը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիտարկում է հաջորդ շաբաթ կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումների հնարավորությունը, հաղորդում է The Times-ը:
Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչը հաստատել է տվյալ տեղեկությունը:
Նշվում է, որ Ջոնսոնը նոր սահմանափակումների մասին կհայտնի երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
Times-ը նշում է, որ նոր միջոցները վերաբերում են բոլոր ձեռնարկությունների եւ հաստատությունների փակմանը, բացի՝ առաջին անհրաժեշտության մթերքների խանութներից, դպրոցներից, դրանք ուժի մեջ կմտնեն չորեքշաբթի:
Վերջին տվյալներով ՝ երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 000 դեպք: