Ֆրանսիայում ձերբակալվել է Նիսում ահաբեկչության գործով երրորդ կասկածյալը
Ֆրանսիայում ձերբակալվել է Նիսում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած ահաբեկչության գործով երրորդ կասկածյալը: Ահաբեկչական հարձակման հետեւանքով զոհվել է 3 մարդ: Հոկտեմբերի 30-ին ձերբակալվել է երրորդ կասկածյալը. նա 33-ամյա տղամարդ է, հաղորդում է DW-ը:
«Մենք փորձում ենք պարզել այդ գործում նրա դերը»,-ասել է Ֆրանսիայի արդարադատության մարմինների ներկայացուցիչը:
Կալանքի տակ է գտնվում գործով 3 ֆիգուրանտ:Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել է 47 եւ 35 տարեկան անձանց ձերբակալության մասին:
Հոկտեմբերի 29-ին Նոտր Դամ եկեղեցի ներխուժած եւ դանակով երկու մարդու սպանած անձը 21-ամյա թունիսցի Բրահիմ Իսսաուին է, ով վերջերս էր տեղափոխվել Ֆրանսիա Իտալիայից:
Հարձակում գործած անձը մի քանի անգամ բղավել է «Ալլահ աքբար»:
Ֆրանսիայում գործը վարում է դատախազության՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցով բաժինը: Թունիսիում եւս հետաքննություն է սկսվել: