Երևան, 22.Նոյեմբեր.2024, 00:00 |
Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե... Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկ... ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Ուկրաինայում հակամարտ... 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. ... Չավին չի գլխավորի Ինտեր Մայամին Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային... Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվե... Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել ... Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երև... Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազա... Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական ... Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Տ... Խաղաղությունը մոտ է, քան երբևէ․ Ֆիդան Բնակարաններ, առանձնատուն, մեքենա, 14 մլն եկամ... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների ... BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատար... Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթ... Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Պատմության մեծագույն ակումբը. Անչելոտին՝ Ռեալ... Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի ... Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է. ... ՀՀ-ն պատրաստակամ է աջակցելու Իսպանիային ջրհեղ... ՌԴ-ն վճռական և հայելային պատասխան կտա․ Պուտին... Բորելը Նեթանյահուին կալանավորելու ՄՔԴ որոշում... Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել... Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին ... Արամ Ասատրյանի թոռը ամուսնանում է Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակ... Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստ... Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբ... Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը ... Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյա... Արման Ավագյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխ... Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած ... Հրայր Ալիխանյանը նվաճել է ըմբշամարտի զինվորակ... ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաք... Պատին ամրացված բանանը Նյու Յորքում վաճառվել է... Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազե... Սամվել Գրիգորյանը՝ ըմբշամարտի զինվորականների ... Փաշինյանն ու Բունդեսթագի ներկայացուցիչները քն... Շանթ Խաչատրյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականն... Ռուսաստանը ձգտում է կանխել միջուկային հակամար... Տիգրան Մինասյանը՝ ըմբշամարտի զինվորականների Ա... Արտածին դրական գործոնները թուլանում են, կառավ... Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ ՊԵԿ-ը ղեկավարելո... ՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխ... Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպան... Հռոմի պապի մաղթանքները ստանալու հնարավորությա... Կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությ... Իրակլի Կոբախիձեն կրկին առաջադրվել է վարչապետի...

Պատերազմն ինձ ստիպեց, չկարողացա լռել...Կարինե Գևորգյան.Պրեմիերա (Տեսանյութ և լուսանկարներ)

Ինչպես ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, Կարինե Գևորգյանը, Սյուզի Հարությունյանը, Հովհաննես Մանուչարյանը և Հովհաննես Բաբախանյանը հանդես են եկել համատեղ նոր տեսահոլովակով՝ արտացոլելով այս օրերին բոլորիս սրտի ցավն ու տոկունությունը:

Operativ լրատվականը զրուցել է մեր գործընկեր Կարինե Գևորգյանի հետ, ով կարծում է, որ 2020 թվականը ծանր, բայց ինքնամաքրման տարի է, կորոնավիրուս, ապա պատերազմ, բայց ոչինչ պատահական չէ:

 

-Կարինե, մի փոքր պատմեք երգի ստեղծման պատմությունը:

- Երգի ծնունդը շատ պատահական ու, միաժամանակ, ոչ պատահական է եղել: Որպես երգչուհի առաջին անգամ եմ երգում, ու նաև համահեղինակն եմ երգի: Պատերազմի առաջին շաբաթն էր, լրագրող լինելով, քանի որ ավելի շատ ինֆորմացիա ունեի, քան ուրիշներին է հասանելի, նաև ներսում մարդիկ ունեի, որոնք ավելի լավ էին իրավիճակը պատկերացնում և ներկայացնում, թեև ես պատերազմական այս ծանր օրերի մասին չէի խոսում, բայց այդ ամենը կուտակվել էր իմ մեջ: Ասեմ նաև, որ ներառվել էի Արցախի մեր հայրենակիցներին օգնություն ցույց տալու կազմակերպչական աշխատանքներում, ու այդ ապրումները ինչ-որ տեղից պետք է դուրս գային, որն էլ եղավ երգի տեսքով:

Գործընկերներիցս հեռակա կարգով՝ ֆեյսբուքով, զրուցում էի երգահան Օֆելյա Մկրտչյանի հետ, ինքն էլ ասաց, որ ցավում է մեր զինվորների կորստի համար, որ այս ամենին դիմանալ չի լինում, ասաց նաև, որ լացելով երգ է գրում, ու զգացի, որ նույնն ինձ հետ է կատարվում, կարծես երգեր կան ծնված մեջս, որոնք պետք է թղթին հանձնել, այդ ամբողջը արցունքոտ աչքերով, առանց կառավարելու, ուղեղը ինչ-որ բանի վրա կենտրոնացնելու, ես իմ հատվածն ուղարկեցի, ինքն իր գրածը, և որոշեցինք, որ այս երգին պետք է ծնունդ տրվի անպայման:

 

Այնքան լավ իրար հասկացանք, շատ արագ երգը ծնվեց, կարծես արդեն վաղուց պատրաստ լիներ: Այդ ժամանակ երգչուհի Սյուզի Հարությունյանին, ով Օֆելյայի դուստրն է, խնդրեցինք, թե՝ արի հարստացրու երգը քո ձայնով, ու կարծում եմ՝ հրաշալի ստացվեց, թեև տարբեր ոճի ձայներ ունենք:

-Ինչպե՞ս ընթացան երգի ստեղծման փուլերը:

- Երբ երգը պատրաստ էր, անմիջապես ուղարկեցի երաժիշտ ընկերներիս, որովհետև, թեև ինքնաքննադատ եմ շատ, բայց ինքս շատ էի հավանել, ուղարկեցի, որպեսզի հասկանամ՝ արժե՞ այս ամենին շարունակություն տալ, թե՝ ոչ: Անմիջապես լսելուց հետո նրանք լավ, դրական խոսքեր ասացին, ու ոչ թե, որ իմ ընկերներն են, այլ որովհետև իրոք, լավն է ու պետք է այն կյանքի կոչել:

Կյանքումս առաջին անգամ խնդրել եմ….չմերժեցին, որի համար շատ շնորհակալ եմ:

Երաժիշտ ընկերներս խելք-խելքի տվեցին, հետաքրքիր գործիքավորում ստացան, ապա սկսվեց փոփոխությունների փուլը: Սկզբում երգն ինձ համար էի պատկերացնում, ապա տեղում հասկացա, որ Սյուզին իր սիրուն ձայնով պիտի միանա, հետո հասկացանք նաև, որ տղաներ պետք է լինեն, տղաների ուժ է պետք: Հովհաննես Մանուչարյանին ու Հովհաննես Բաբախանյանին խնդրեցինք միանալ, և նրանք իրենց շեշտադրումներով, գեղեցիկ ձայնով ավելի հարստացրին ստեղծագործությունը:

Գործիքավորումը վստահել եմ Alikhanyan's Studio-ին, իմ լավ ընկերոջը՝ Արթուր Ալիխանյանին: 

Շնորհակալ եմ Սերգեյ Հովհաննիսյանին, որովհետև նա այդ ամբողջ թիմում միակն էր, որ անծանոթ էր, բայց ողջ ընթացքում ընկերներիս հավասար սրտացավությամբ մոտեցավ աշխատանքին:

-Ինչպե՞ս կարողացաք նաև կարճ ժամանակում տեսահոլովակ նկարել:

- Տեսահոլովակի մտադրություն չկար, բայց հետո որոշեցինք՝ թեկուզ տաղավարային տարբերակով այն նկարահանենք: Դա էլ տեղում կազմակերպեցինք:

Ընկերներիս միացավ Pro Media Holding-ի հիմնադիր Էդգար Ղուկասյանը, ում խոսքով՝ իր կյանքը կերել եմ: Առիթից օգտվելով՝ ուզում եմ ներողություն խնդրել, եթե ինչ-որ մեկին աշխատանքային ընթացքում նեղացրել եմ: Այնպիսի օրեր են, որ բոլորիս նյարդերը տեղի են տալիս չնչին առիթով անգամ, բայց ընկերներս համբերատար ամեն ինչ ավարտին են հասցրել: Ես էլ այդպիսին եմ, ձեր ընկերն եմ, ի՞նչ պիտի անեք: Գուցե առաջին քայլերս էր, մանավանդ, զինվորների հետ կապված երգով, դրա համար մանրուքների վրա չէի կարողանում աչք փակել:

Շնորհակալ եմ ողջ թիմին, բոլորին՝ մեկ առ մեկ: Շնորհակալ եմ Վարդան Վարդանյանին, բազկիթառահարին, ով երգը պատահաբար լսելով, պատրաստակամություն էր հայտնել միանալ կենդանի հնչողությամբ գործիքավորմանը:

Շնորհակալ եմ դիմահարդարին, վարսահարդարին՝ EM beauty սրահին, դիմահարդար Էլլադային, վարսահարդար Նառային, որ կես խոսքից միացան այդ գործին:

Շնորհակալ եմ նրանց, ովքեր մնացել են կադրից դուրս, բայց ահռելի աշխատանք են կատարել:

- Ի՞նչ արձագանքներ արդեն կան, թե՞ դեռ մի փոքր շուտ է խոսել այդ մասին:

- Երգը դեռ պատրաստման փուլում էր, ու այդ ամբողջ ընթացքում ինձ հետաքրքիր էր կարծիքներ լսել, որովհետև սա իմ առաջին աշխատանքն էր, բացի այդ գուցե այլ թեմա լիներ, նման պատասխանատվությամբ չվերաբերեի, բայց այս պարագայում շատ էր հուզում, թե ինչ կասեն սովորական լսողները, ովքեր երաժիշտներ չեն, ու հիմնականում ասում էին, որ լավ է ստացվել, դիպչում է սրտին, ու այդ ամենը իհարկե ոգևորում էր: Մինչև այս պահն էլ որևէ վատ մեկնաբանություն, կարծիք չեմ լսել, ուրախ եմ, որ հավանել են, որ հասել է մարդկանց սրտերին:

Այս երգը թեև ինձ համար մեկնարկ էր, ու շատ երկար եմ սպասել այս օրվան, կարելի է ասել, գիտակից շրջանից սկսած երևի 15-20 տարի սպասել եմ, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգել էի մեկնարկը, մարդիկ շնորհավորում են, բայց դեռ չեմ կարողանում այդ շնորհավորանքները ընկալել, այլ ուզում եմ լսել, լա՞վն էր, թե՞ վատն էր, կհասնի՞ մեր տղերքին, թե՝ ոչ: Մի տեսակ անջատվել է գիտակցությունս, որ սա պրեմիերա է: Հիմա ավելի շատ կարծիքներն եմ ուզում լսել:

- Որպես արվեստի բնագավառի երիտասարդ ներկայացուցիչ, ինչպե՞ս եք գնահատում երիտասարդների շրջանում տրամադրությունները:

- Այն, ինչ արեցին մարդիկ պատերազմի առաջին օրվանից սկսած, հպարտություն, ոգևորություն, թասիբ էր: Բոլորը ինքնակազմակերպվեցին, մոռացան ամեն բան, իրենց ով լինելը, քաղաքական պատկանելիությունը, սկսեցին մեր զինվորների համար սահմանին օգնություն ուղարկել,Արցախի մեր հայրենակիցներին ապաստան տրամադրել, ով ինչով կարող է, ու դա ահռելի չափերի հասավ: Այս ամենումշատ մեծ է մեր երիտասարդների դերը, նրանք են այս կազմակերպչական ոգին առաջ տանողները: Մեկ առ մեկ շնորհակալ եմ բոլորին: Ամեն ինչ այնքան վարակիչ դարձավ, ու բոլորս համախմբվեցին,կարծես մեկ ընտանիք լինենք: Աշխարհը զարմացավ, թեև լռում է: Հիմա էլ, թիկունքն ամուր է՝ չնայած որոշ պառակտությունների:

- Մի փոքր էլ պատմեք Ձեր անցած ուղու մասին:


- Իմ անցած ուղու մասին շատ բան չկա խոսելու: Փոքր տարիքից միշտ ակտիվ եմ եղել, շատ սիրել եմ բեմ, էկրան, երաժշտություն, մանկուց երգել եմ, մասնակցել տարբեր միջոցառումների, համերգների, բայց արդեն երբ պիտի շարունակեի ուսումս որպես ուսանող, երգի բնագավառումշատ չշարունակեցի տարբեր պատճառներով, երևի ավելի շատ նշանակություն տվեցի,մարդկանց կարծիքին, քան պետք էր, այդ թվում՝ հարազատներիս, ու չզբաղվեցի պրոֆեսիոնալ ձևով նրանով, ինչը շատեմ սիրում, ինչն իմն է:

Սովորել եմ Երևանի Երգի Պետական թատրոնում, ուսում եմ ստացել նաև Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ մանկավարժ-լեզվաբանի որակավորում ունեմ, որից հետո շարունակեցի մագիստրատուրայում ուսումնասիրել լրագրություն:

Իմ բոլոր մասնագիտությունները կապված են միմյանց, շատ սիրում եմ, աշխատում եմ ու նաև առօրյայում ինձ պետք են գալիս: Երգի հետ կապված պրոֆեսիոնալ առումով լուրջ քայլ չեմ արել, և չեմ կարող ասել, որ ներկայանում եմ որպես երգչուհի:

Շրջապատումս շատ ունեմ լավ ընկերներ, մտերիմներ երգարվեստից, ովքեր միշտ խորհուրդ են տվել սկսել երգել, իսկ իմ գործընկերները, լրագրող ընկերներն ասում էին՝ երբ սկսես, լուսաբանելը՝ մեզ վրա: Լուսաբանումն ու ներկայացնելը շատ կարևոր է, որովհետև բոլորս գիտենք՝ ինչ կարևոր է ճիշտ ու գրագետ լուսաբանելը, ու շատ շնորհակալ եմ նաև Ձեզ, որ իմ մեկնարկի ժամանակ ինձ չմոռացաք ու անհրաժեշտություն համարեցիք ժամանակ տրամադրել ու անդրադառնալ իմ անձին ու երգին:

Հուսամ, այն, ինչը որպես առաջին քայլ արել եմ, համարձակվել եմ, մարդկանց ականջին հաճելի է, իհարկե, անթերի չի կարող լինել, առավել ևս, որ կարճ ժամկետներում է արվել, բայց հուսամ, որ ընդհանուր տպավորությունը երգի շուրջ դրական է:

- 2020 թականը կարծես սև տարի էր հայերիս համար, Կորոնավիրուս, հիմա էլ պատերազմ: Ի՞նչ կմաղթեք մեր հայրենակիցներին:

- 2020 թվականը, իսկապես, շատ ծանր տարի է, ու իրականում ոչինչ պատահական չէ. Կորոնավիրուսն էլ, պատերազմն էլ: Ինձ համար սա ինքնամաքրման տարի է նաև, սա նշան է, սա հնարավորություն է, որ մարդիկ իրենց հետ մնան, հասկանան, թե ովքեր են, ինչ են անում, ինչ պիտի չանեն, ինչին պետք է նշանակություն տան, սիրեն մարդկանց, րոպեն, վայրկյանը ճիշտ գնահատեն: Ափսոս, որ շատ հարազատների ենք կորցրել և՛կորոնավիրուսի պատճառով, և պատերազմը շատերի կյանքը խլեց… Էլ դիմանալու չէ….ուզում եմ, որ այս ծանր շրջանը վերջինը լինի, մարդիկ հնարավորինս ազատվեն չարությունից, նախանձությունից, մեկը մյուսի կյանքում ինչ-որ սեփականատիրոջ իրավունքով հայտնվելու ցանկությունից:

Իսկ սահմանի մեր տղերքին ուզում եմ մեկ առ մեկ շնորհակալ լինել ամեն վայրկյանի համար, պինդ գրկում եմ բոլորին,ուզումեմ, որ շուտ ավարտվի ամեն բան և վերադառնան իրենց մայրերի, քույրեր, սիրած աղջիկներ մոտ, ուզում եմ՝ այլևս չլսենք այդ սև ցուցակների մասին, որովհետև առանց այդ էլ շատ ենք կորցրել, ու մեղավոր եմ զգում, որ բոլորին դեմքով, անուններով չեմ կարողանալու հիշել: Աստված՝ բոլորին պահապան:

- Շնորհակալություն, Կարինե, հետաքրքիր զրույցի համար, Ձեզ իսկապես, բարի մեկնարկ, և ես էլ որպես օբյեկտիվ ունկընդիր ասեմ, որ իսկապես, հրաշալի գործ է ստացվել: Շնորհակալություն Ձեզ և Ձեր ընկերներին նման գեղեցիկ կատարման համար: Եվ թո՛ղ կատարվեն երգի բառերը, թո՛ղ մեր զինվորները էլ չպակասեն, բարով ու հաղթանակով տուն գան:

Հեղինակ՝ Անուշ Կրկյաշարյան

 

Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե... Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկ... ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Ուկրաինայում հակամարտ... 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. ... Չավին չի գլխավորի Ինտեր Մայամին Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային... Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվե... Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել ... Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երև... Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազա... Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական ... Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Տ... Խաղաղությունը մոտ է, քան երբևէ․ Ֆիդան Բնակարաններ, առանձնատուն, մեքենա, 14 մլն եկամ... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների ... BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատար... Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթ... Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Պատմության մեծագույն ակումբը. Անչելոտին՝ Ռեալ... Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի ... Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է. ... ՀՀ-ն պատրաստակամ է աջակցելու Իսպանիային ջրհեղ... ՌԴ-ն վճռական և հայելային պատասխան կտա․ Պուտին... Բորելը Նեթանյահուին կալանավորելու ՄՔԴ որոշում... Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել... Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին ... Արամ Ասատրյանի թոռը ամուսնանում է Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակ... Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստ... Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբ... Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը ... Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյա... Արման Ավագյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխ... Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած ... Հրայր Ալիխանյանը նվաճել է ըմբշամարտի զինվորակ... ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաք... Պատին ամրացված բանանը Նյու Յորքում վաճառվել է... Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազե... Սամվել Գրիգորյանը՝ ըմբշամարտի զինվորականների ... Փաշինյանն ու Բունդեսթագի ներկայացուցիչները քն... Շանթ Խաչատրյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականն... Ռուսաստանը ձգտում է կանխել միջուկային հակամար... Տիգրան Մինասյանը՝ ըմբշամարտի զինվորականների Ա... Արտածին դրական գործոնները թուլանում են, կառավ... Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ ՊԵԿ-ը ղեկավարելո... ՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխ... Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպան... Հռոմի պապի մաղթանքները ստանալու հնարավորությա... Կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությ... Իրակլի Կոբախիձեն կրկին առաջադրվել է վարչապետի...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan