«Նվիրում Արցախին» նախագծի շրջանակում Կինոյի տանը կցուցադրվի վեց ֆիլմ
Կաննի կինոփառատոնում ընդգրկված եւ Արցախին նվիրված Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով նոյեմբերի 1-ին, ժամը 19:00-ին Կինոյի տանը կտրվի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը։ Այս նախագծով փառատոնը միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին՝ տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին։
Նախագծի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը։ Նորա Մարտիրոսյան, «Երբ որ քամին հանդարտվի»-ն կցուցադրվի նաեւ նոյեմբերի 6-ին, ժամը 20։00։