Ռոնալդուն կորոնավիրուսի լրացուցիչ թեստավորում կանցնի
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կորոնավիրուսի լրացուցիչ թեստավորում կանցնի «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի խաղից առաջ, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Եթե թեստի պատասխանը բացասական լինի, 35-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել նոյեմբերի 1-ին կայանալիք հանդիպմանը:
Հոկտեմբերի 30-ին հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն ապաքինվել է կորոնավիրուսից: Նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել հոկտեմբերի 13-ին, երբ նա Պորտուգալիայի ազգային հավաքականի ճամբարում էր: Դրանից հետո հարձակվողը վերադարձել էր Թուրին և ինքնամեկուսացվել, սակայն տնային պայմաններում շարունակում է մարզվել: