«Մենք մի մարմին ենք եւ ես լսում եմ մեր ձայները, որոնք լաց են լինում եւ գոռում՝ հաղթելու ենք»․ Տատյանա Սպիվակովան Արցախի մասին ֆիլմ է նկարել
Անվանի դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի եւ դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, Արցախի մասին կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել։ Ինչպես եւ հայտնի ծնողները, Տատյանան նույնպես Արցախի եւ Հայաստանի համար այս դժվարին օրերին փորձում է խոսքով ու գործով աջակցել իր աստղային մոր, հետեւաբար նաեւ իր պատմական հայրենիքին։ Այն երկիրը, որի հետ Սպիվակովներին կապում են ոչ միայն մեծ սերը, այլեւ ազգակցական կապերը, գենետիկ հիշողությունը, արյան կանչը։ Պատահական չէ, որ ֆիլմը կոչվում է «Միասնական մարմին»: