Բարսելոնայում բախումներ են տեղի ունեցել. կան տուժածներ
Բարսելոնայում բախումներ են տեղի ունեցել հակակորոնավիրուսային միջոցների հակառակորդների եւ ոստիկանության միջեւ, կան տուժածներ, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր եւ հրավառություն են նետել:
Կատալոնիայի ոստիկանությունը Twitter-ում հաղորդել է բախումների հետեւանքով 20 տուժածի եւ 12 ձերբակալվածի մասին:
Հաղորդվում է նաեւ, որ թալանվել է 2 խանութ, վնասվել են ոստիկանական մեքենաներ: