Դպրոցը` բանակին. Հավաքում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ, գումարն ուղղում «Հայաստան» հիմնադրամին
ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ կոչ է անում աշակերտներին նպատակային և արդյունավետ օգտագործել արձակուրդը:
Հաղորդագրությունում ասվում է. «Սիրելի աշակերտներ,
Այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել ձեր արձակուրդը՝ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները», կարգախոսներով օգնելով այս նախաձեռնություններին։
Մի շարք կազմակերպություններ ընդունում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ։ Թափոնների, պլաստիկ և ապակյա տարաների հանձնումից գոյացած հասույթը փոխանցվում է «Հայաստան համահայկական հիմնադրամին»։ Թղթի գրեթե բոլոր տեսակի թափոններն ընդունվում են, նախընտրությունը տրվում է ավելի բարակ ու սպիտակ թղթերին:
Ստորև կազմակերպությունների ցանկն է։
Թուղթ ընդունող. ISSD, «Էկո աղբ», «Սմարտ ապագա», «Քլինլենդ» ՍՊԸ, «Վազգեն Աբգարյան» ՍՊԸ։
Պլաստիկ ընդունող. ISSD, «Մաքուր Գորիս», «Սմարտ ապագա», «ԱՄ-ԷՍԿԱ», «Էկո աղբ», Proper Plastic, «Քլինլենդ» ՍՊԸ, «ԱրմՊլաստ» ՍՊԸ։
Ապակի ընդունող. ISSD, «Էկո աղբ», «Սմարտ ապագա»:
Կազմակերպությունների հասցեները և հեռախոսահամարները կարող եք գտնել Recycling.am կայքում։
Ընկերությունների քարտեզը, որի շնորհիվ կարող եք գտնել ձեր բնակավայրին ամենամոտ ընկերությունը։
Թափոնները հավաքելու և հանձնելու աշխատանքները կարող եք կազմակերպել նաև դպրոցների միջոցով։