«Ռմբակոծության տակ աշխատող բուժաշխատողներ». Աննա Նաղդալյանը լուսանկարներ է հրապարակել
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նախօրեին Թվիթերի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին.
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, այդ թվում ՝ հիվանդանոցների և բժշկական ենթակառուցվածքների այլ օբյեկտների վրա իրականացված դիտավորյալ հարձակման հետևանքները: Ռմբակոծության տակ աշխատող բուժաշխատողներ», գրել է նա: