ԱՄՆ-ում տրամադրել են առաջին անձնագիրը, որտեղ ծննդավայրը նշված է «Երուսաղեմ, Իսրայել»
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ տրամադրել է առաջին անձնագիրը Երուսաղեմում ծնված Ամերիկայի քաղաքացուն՝ նշելով ծննդավայրը՝ «Իսրայել», հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«2020 թվականի հոկտեմբերի 29-ին Պետդեպարտամենտի հայտարարությունից հետո, որ դեպարտամենտն այժմ կարող է թույլ տալ Երուսաղեմում ծնված ԱՄՆ քաղաքացիներին նշել ծննդավայրը «Իսրայել» կամ «Երուսաղեմ», այսօր տրամադրվել է առաջին անձնագիրը նոր կանոններով»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Առաջին փաստաթուղթը ստացել է Մենախեմ Ժիվոտոֆսկին, որը երկար տարիների ընթացքում ԱՄՆ Գերագույն դատարանում պայքարում էր այդ իրավունքն ստանալու համար:
Հինգշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Երուսաղեմում ծնված ԱՄՆ քաղաքացիները կարող են գրանցել Իսրայելը՝ որպես ծննդավայր: Պաղեստինի ղեկավարությունը գնահատել է այդ հայտարարությունը որպես միջազգային իրավունքի խախտում: