Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, տուժել է է 804 մարդ. Երկրաշարժը նաև ցունամի է առաջացրել. Իզմիրի փողոցները ողողվել են ջրով. Ria.ru
Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, տուժել է է 804 մարդ:
Ինչպես գրում է ria.ru-ն, այս մասին հայտնում է արտակարգի իրավիճակների և բնական աղետների գործակալությունը:
«Զոհերի թիվն ավելացել է և հասել 24-ի, վիրավորներինը՝ 804-ի»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր 20 մահացածի և 786 վիրավորի մասին:
6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ուեցել ուրբաթ Թուրքիայի արևմուտքում: Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերիխիսար քաղաքի մոտակայքում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են մոտակա հունական կղզիներում:
Ըստ ԶԼՄ-ների՝ հունական Սամոս կղզում մահացել է 2 երեխա, ևս 20 մարդ վիրավորվել է:
Տեսանյութերն՝ այստեղ:
Տեղեկություններ կան, որ երկրաշարժը նաև ցունամի է առաջացրել։ Իզմիրի փողոցները ողողված են ջրով։
Ցունամիի տեսանյութերն՝ այս հղումով: