The Guardian-ն էլ նշում է Թուրքիայում և Հունաստանում երկրաշարժից 22 զոհի մասին
Թուրքիայում եւ Հունաստանում երկրաշարժի զոհ է դարձել առնվազն 22 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավոր են, գրում է The Guardian-ը:
Թուրքական Իզմիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը փլուզումների է հանգեցրել նաև երկու հունական կղզիներում:
Արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնել է 709 տուժածի մասին:
Իզմիրի քաղաքապետը CNN Türk-ին հայտնել է, որ զոհերի թիվը կարող է աճել: Նրա խոսքով՝ փլուզվել է առնվազն 20 շենք:
Պարբերականը նշում է, որ AFAD-ը հայտնել է երկրաշարժի ավելի ցածր մագնիտուդ ուժգնության մասին՝ 6.6, քան ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, որը հայտնել է 7.0 մագնիտուդ ուժգնության մասին: Ընդ որում, եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ երկարաշարժի ուժգնությունը կազմել է 6.9 մագնիտուդ:
Երկրի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տուժել են նաեւ Բորնովա եւ Բայրաքլի քաղաքները:
Հունական ԶԼՄ-ները հայտնել են Սամոս կղզում փլուզումների մասին: Զոհվել է 2 դեռահաս, որոնք տուն էին վերադառնում դպրոցից: Կղզին, որտեղ 45 000 մարդ է բնակվում, ներառյալ՝ 7000 փախստական, հիմնականում կազմված է ցածր շենքերից:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ տարբեր ԶԼՄ-ներ տարբեր թվեր են նշում :
Ալլահը պատժում է. Թուրքիայի ափերի մոտ տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը