ԱԺ պատվիրակությունը չի մեկնել Վրաստան՝ հետևելու ընտրությունների ընթացքին. Դա կարող է պայմանավորված լինել Վրաստանի, մեղմ ասած, ոչ հավասարակշռված պահվածքով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Այսօր Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ:
Ընդհանրապես ընդունված է, որ նման դեպքերում խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևում են հարևան երկրների խորհրդարանների պատվիրակությունները: Սակայն Հայաստանի խորհրդարանականները չեն մեկնել Վրաստան, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կորոնավիրուսային համավարակով, այնպես էլ Վրաստանի, մեղմ ասած, ոչ հավասարակշռված պահվածքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: