Իրանցի հաքերներին հաջողվել է ձեռք բերել նվազագույնը 1 նահանգի ընտրողների գրանցման մասին տվյալներ. ԱՄՆ
Իրանցի հաքերներին հաջողվել է հասանելիություն ստանալ ամերիկյան նվազագույնը 1 նահանգի ընտրողների գրանցման վերաբերյալ տվյալներին: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով ԱՄՆ կիբերանվտանգության և ենթակառուցվածքային անվտանգության ապահովման գործակալության և ՀԴԲ-ի համատեղ հայտարարությանը:
«ԱՄՆ կիբերանվտանգության և ենթակառուցվածքային անվտանգության ապահովման գործակալությունը և ՀԴԲ-ն կարող են հաստատել, որ այդ գործող անձը հաջողությամբ ձեռք է բերել նվազագույնը 1 նահանգի ընտրողների գրանցման մասին տվյալները»,- նշվում է հայտարարությունում:
Վերլուծության ընթացքում գերատեսչությունների մասնագետները պարզել են, որ չարագործները սկանավորել են պետական կայքերը, ներառյալ ընտրական ռեսուրսները՝ սեպտեմբերի 20-ի 28-ի ընթացքում ինտերնետ- խոցելության որոնման սկաների օգնությամբ:
Բացի դա, ընտրողների գրանցման տվյալների կրկնօրինակները ստանալու փորձեր են գրանցվել նաև սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 17-ն ընկած հատվածում: