Ալլահը պատժում է. Թուրքիայի ափերի մոտ տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը
Թուրքիայում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել 24 ժամվա ընթացքում, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայում առաջին 6.9 բալանոց երկրաշարժը տեղի է ունեցել ծովում, իսկ էպիկենտրոնը եղել է Սեֆերիհիսար քաղաքի մոտակայքում: Ալիքը հարվածել է Իզմիրին՝ առաջացնելով լայնածավալ ավերածություններ, զոհվել է 12, տուժել՝ 412 մարդ: Այս թիվը ևս հստակ չէ, տարբեր լրատվականներ բերում են տարբեր թվեր:
Մեկ այլ լուրի համաձայն՝ Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 780-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի Արտակարգ իրավիճակների և բնական աղետների հարցերով գործակալությանը:
«Երկրաշարժի հետևանքով վիրավորում է ստացել 786 քաղաքացի»,- նշում են գործակալությունից՝ հավելելով, որ մեծացել է նաև զոհերի թիվը՝ հասնելով 20-ի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 709-ի:
Երկրաշարժից տուժել է նաև Հունաստանի Սամոս կղզին, որտեղ երկու դպրոցական է զոհվել և վնասվել է եկեղեցին:
Նոր ցնցումը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Այդըն նահանգում, Կուշադասի շրջանից 20 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը 5.1 բալ է: Աղետի հետևանքների մասին դեռ տվյալներ չկա