Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղում տուժածների համար 1 միլիոն ֆունտ սթեռլինգի չափով հումանիտար օգնություն կհատկացնի. ՄԹ արտգործնախարար
Մեծ Բրիտանիան 1 միլիոն ֆունտ սթեռլինգ կուղղի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժածների համար հումանիտար օգնություն տրամադրելու համար: Այս մասին հայտնել է Միացյալ Թագավարության ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը, հայտնում է РИА Новости-ն:
«Հազարավոր մարդիկ կստանան բժշկական անհրաժեշտ պարագաներ, սնունդ և ավելի ապահով ապաստարաններ օգնության նոր փաթեթի շնորհիվ, որի մասին այսօր հայտարարել է արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը»,- նշվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարությունում:
1 միլիոն բրիտանական ֆունտի չափով ֆինանսավորումը կհատկացվի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի խնդրանքով:
«Մենք շարունակում ենք կոչ անել կողմերին համագործակցել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ և խաղաղ, բանակցային ճանապարհով քաղաքական լուծման հասնել, ինչի կարիքը սաստիկ զգում են տարածաշրջանի բնակիչները»,- նշվում է բրիտանացի նախարարի հայտարարությունում: