Ռոնալդինիոյի՝ «Ցանկանում եմ գրկել բոլոր ադրբեջանցիներին» հայտարարությունը ցնցել է նրա հայ երկրպագուներին
Համացանցում հոկտեմբերի 29-ին մի տեսանյութ է տարածվել, որտեղ ՊՍԺ-ի «Բարսելոնայի», «Միլանի» և Բրազիիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինիոն, ցավոք, ակնհայտ աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին, որը Թուրքիայի հովանավորությամբ սեպտեմբերի 27-ից սկսած արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով ռազմական գործողություններ է հրահրել՝ օգտագործելով 5-րդ սերնդի բոլոր հնարավոր և անհնար զինատեսակները։
Տեսանյութում բրազիլացի ֆուտբոլիստն ասում է հետևյալը․
«Ցանկանում եմ գրկել բոլոր ադրբեջանցիներին։ Թող բոլորը խաղաղությամբ վերադառնան իրենց տները։
Ադրբեջանը մի երկիր է, որտեղ ինձ շատ լավ են ընդունել, և ես ցանկանում եմ շուտով վերադառնալ այնտեղ»։
Համացանցի հայկական տիրույթում ամենատարբեր, անգամ անպատվող մեկնաբանություններ են այս հայտարարության կապակցությամբ:
Ձեր դատին ներկայացնենք մի քանիսը՝
ты умер для Армении всей а ведь ты был легендой