Գրքի տոնավաճառի հասույթի մի մասը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»
Հայաստանի 33 հրատարակչություն, մշակութային կազմակերպություն և գրատուն կմասնակցեն Գրքի տոնավաճառին: Գրքերի վաճառքից ստացված հասույթի շուրջ 50 տոկոսը կազմակերպությունները փոխանցելու են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:
Տոնավաճառը կմեկնարկի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-18:00-ն «Գաֆէսճեան արվեստի կենտրոնի» պուրակում:
Գրքի տոնավաճառին մասնակցում են հետևյալ հրատարակչությունները, մշակութային կազմակերպություններն ու գրատները. «Բուկինիստ», «Զանգակ», «Անտարես», «Էդիթ Պրինտ», «Նյու Մեգ», «Ակտուալ արվեստ», «Գրատուն», «Էջ», «Դարակ», «Գրանիշ», «Արևիկ», «Hy pictures», «Գրականության և արվեստի թանգարան», «ՀԳՄ հրատարակչություն», «Վան Արյան», «Լուսաբաց», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին», «Հայ աստվածաշնչային ընկերություն», «Մագաղաթ», «Չարենցի տուն-թանգարան», «Ֆենիքս», «Դիլիմ», «Ջի Էս Էմ», «Նահապետ», «4 Պլյուս», «Արեգ», «Անկյունաքար», «Ինքնագիր», «Թումանյանի թանգարան», «Մարի», «Արմավ», ՄՀՄ:
Նախաձեռնությունն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը և «Գաֆէսճեան արվեստի կենտրոնը»: