ՊՍԺ-ի նախագահն արդարացվել է կաշառք տալու գործով
Շվեյցարիայի դաշնային դատարանն արդարացրել է քաթարյան beIN Media մեդիաընկերության ղեկավար Նասեր Ալ-Հելաիֆիին, որը մեղադրվում էր ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին կաշառք տալու մեջ: Դատարանը Ժերոմ Վալկեին դատապարտել է 120 օրվա պայմանական ազատազրկման, հաղորդում է France Football-ը:
Ըստ մեղադրանքի՝ Նասեր Ալ-Խելայիֆին 1.25 միլիոն եվրոյով կաշառել է Ժերոմ Վալկեին, որի միջնորդությամբ 2026 և 2030թթ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունների ցուցադրման իրավունքը ձեռք է բերել beIN Media Group-ը: Մեղադրող կողմը Վալկեի համար պահանջում էր 3 տարվա ազատազրկում, իսկ Նասեր Ալ-Հելաիֆիի համար՝ 28 ամսվա:
Հիշեցնենք, որ Նասեր Ալ-Հելաիֆին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահն է: