Եվրոպական խաղերի մասնակից Ժիրայր Սարգսյանն առաջնագծում է
Բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպական խաղերի մասնակից Ժիրայր Սարգսյանը ռազմաճակատում է և պայքարում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ Արցախի ու Հայաստանի նկատմամբ, հաղորդում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա մամուլի ծառայությունը:
«Հայաստանի ու Արցախի համար այս դժվարին օրերին, զենքը ձեռքին հայրենիքն է պաշտպանում նաև բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպական խաղերի մասնակից Ժիրայր Սարգսյանը: Նա արդեն իսկ հասցրել է հերոսաանալ՝ հստակ կատարելով իր մարտատական առաջադրանքը»,- ասվում է ֆեդերացիայի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Կողմերը 3 անգամ համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։