Կորեացի ֆուտբոլիստին մահացած են հայտնաբերել
Հարավկորեական «Սեուլ» ակումբի պաշտպան Կիմ Նամ Չունին մահացած են հայտնաբերել հոկտեմբերի 30-ին, հաղորդում է TheKoreaTimes-ը:
31-ամյա ֆուտբոլիստի դին հայտնաբերվել է օֆիսային շենքերից մեկի ավտոկայանատեղիում: Ոստիկանությունից նշել են, որ նրա մարմնի վրա բռնության հետքեր չկան: Չի բացառվում, որ Կիմն ինքնասպանություն է գործել:
Կիմ Նամ Չունը 2013 թվականից էր խաղում «Սեուլում»: Կարիերայի ընթացքում նա մասնակցել է 137 հանդիպման, դարձել 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: