Տիգրան Բարսեղյանն ու Կամո Հովհաննիսյանը խաղացել են իրար դեմ
Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 16-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Աստանան» սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվել է առաջատար «Կայրաթին», որի հաղթական գոլը 31-րդ րոպեին խփել է ղազախ հարձակվող Մաբատ Այմբետովը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն «Աստանայի» կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը, իսկ 6-րդ րոպեին ստացել է դեղին քարտ: Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» մեկնարկային կազմում խաղացել է 81 րոպե:
Երկրորդ տեղում գտնվող «Աստանան» արդեն 14 միավոր է զիջում «Կայրաթին», որից մեկ հանդիպում պակաս է անցկացրել: