«Դու հպարտ հայուհի ես, և ես հպարտ հայ հայր եմ». Հոլոգրաֆիա դրախտից. Քիմ Քարդաշյանն այսպես է անվանել ամուսնու՝ Քանյե Ուեսթի մատուցած նվերն իր 40-ամյակին
Հոլոգրաֆիա դրախտից. Քիմ Քարդաշյանն այսպես է անվանել ամուսնու՝ Քանյե Ուեսթի մատուցած նվերն իր 40-ամյակին։ Կադրերում Քիմ Քարդաշյանի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, շնորհավորում է դստերը՝ նշելով, որ հպարտանում է Քիմով։
«Ինձ համար մեծ նշանակություն ունի, թե ինչպես ես կապված քո արմատներին եւ ինչպես ես աջակցում Հայաստանին։ Դու հպարտ հայուհի ես, եւ ես հպարտ հայ հայր եմ»,- ասվում է Քիմի հանգուցյալ հոր խոսքում։
Տեսանյութը՝ այստեղ:
Քիմ Քարդաշյանն, ի դեպ, երբեք չի մոռանում իր հայկական արմատների մասին եւ այս բարդ օրերին շարունակում է աջակցել հայրենիքին։ Համաշխարհային հայտնիություն վայելող հայուհին տարբեր հարթակներում տեղեկացնում է իրադարձությունների մասին, իսկ շաբաթներ առաջ 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի։