Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 69 մարդ է մահացել. ТАСС
Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 69 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:
Կորոնավիրուսից Ռուսաստանի մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, 6713 մարդ է մահացել:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 413 928 դեպք է գրանցվել, 4906-ը՝ վերջին մեկ օրում, 303 831 վարակակիր ապաքինվել է:
Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային: