Կզբաղվենք տիեզերական վթարների քննությամբ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը քննարկման է ներկայացրել Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների, ներառյալ վթարների և աղետների քննության կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
Ըստ կարգի՝ տիեզերական վթարների քննությամբ պետք է զբաղվի վարչապետի կողմից նշանակված հանձնաժողովը: Այդ հանձնաժողովը նպատակ չի ունենալու բացահայտել վթարի մեղավորներին կամ պարզել նրանց մեղավորության աստիճանը, հանձնաժողովը ընդամենը պետք է բացահայտի վթարի պատճառները: Մնում է տիեզերական գործունեություն իրականացնենք, որ վթարներ լինեն, և դրանք քննող հանձնաժողով ձևավորվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: