Ֆրանսիայի Դիժոնում թուրքական «Գորշ գայլեր»-ի անդամները դուրս են եկել փողոց և հայերի հանդեպ բռնության կոչեր արել (Տեսանյութ)
Հոկտեմբերի 30-ին ֆրանսիական Դիժոն քաղաքում հայերի նկատմամբ բռնության սպառնալիքներով թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման անդամներ են փողոց դուրս եկել, տեղեկացնում ենք Հայ Դատի կենտրոնական խորհրդի ֆեյսբուքյան էջից:
«Վիենից և Դեսինից հետո այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Էրդողանի «Գորշ գայլերը», ինչպես միշտ՝ բռնության ու ատելությա կոչերով, փողոց են դուրս եկել՝ ծածանելով Թուրքիայի դրոշը, Օսմանյան կայսրության մարտական դրոշներն ու «Գորշ գայլեր»-ի տարբերանշաններ: Վախը չպետք է գերազանցի օրենքի գերակայությանը: Ակնկալում ենք ՆԳ նախարարի կոշտ պատասխանը»,- նշված է հաղորդագրությունում: