Հայտնի է դարձել, թե ինչպես է Նիցցայում ահաբեկչույուն իրականացրած իսլամիստը հասել Ֆրանսիա
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե ինչպես է Նիցցայում ահաբեկչություն կազմակերպած իսլամիստը հասել Ֆրանսիա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր դարձել, Նիցցայի Նոտր Դամ տաճարում երեք մարդու սպանության համար 21-ամյա թունիսցի է ձերբակալվել: Ըստ որոշ տվյալների՝ նրա անունը Բրահիմ է:
Պարզվել է, որ նա մի քանի շաբաթ առաջ Ֆրանսիա է ժամանել իտալական Լամպեդուսայից: Այն հրաբխային փոքր կղզի է Միջերկրական ծովում՝ Սիցիլիայից 205 կմ և Թունիսից 113 կմ հեռավորության վրա: Այդտեղով Հյուսիսային Աֆրիկայից միգրանտները անցնում են Եվրոպա: