Հայտնի է դարձել Նիցցայի եկեղեցում ահաբեկչություն գործած անձի ինքնությունը
Ֆրանսիացի քննիչները հարցաքննել են հինգշաբթի օրը Նիցցայի եկեղեցում ծխական համայնքի վրա հարձակում գործած տղամարդուն՝ հայտնում է RTBF բելգիական հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի՝ ձերբակալվածը նրանց ասել է, որ իր անունը Բրահիմ է, իսկ ինքը 25 տարեկան է:
Հոկտեմբերի 29-ին Նիցցա քաղաքում անհայտ անձը հարձակվել էր Նոտր Դամ բազիլիկ եկեղեցու վրա, սպանել երեք հոգու, որոնցից մեկին՝ գլխատել: Կան վիրավորներ: