«Թուրքերն ու ադրբեջանցիները շրջում են Լիոնով հայերի վրա հարձակվելու համար ․․․ ինչու է աշխարհը դեռեւս լուռ»․ բրիտանահայ հայտնի շոումեն Գեւ Օրկյանի նոր գրառումը
Բրիտանահայ հայտնի շոումեն Գեւ Օրկյանն անդրադաձրել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի Վիեն կոմունայում գիշերը հարյուրավոր թուրք-ազգայնականների փողոց դուրս գալուն, որոնք ցանկացել են հայեր գտնել ու «պատժել», իբր ի պատասխան նախօրեի առավոտյան հայերի կողմից թուրքերին ծեծելու համար։ Թուրքական ամբոխը փողոցներում սպառնալիքներ է վանկարկել հայերի հասցեին. «Ալլահ Աքբար», «Ո՞ւր են հայերը»:
Բրիտանահայ շոումենը լուսանկար է հրապարակել, որի վրա գրված է․ «Թուրքերն ու ադրբեջանցիները շրջում են Լիոնով, փնտրում են հայերի, որպեսզի հարձակվեն նրանց վրա։ Եվս մեկ անգամ այդ մարդկանց անմարդկային հատկանիշների մասին»։ Իսկ դրան կից նա կատարել էհետեւյալ գրառումը․ «Բացարձակապես ցնցող վարքագիծ։ Ինչու՞ է աշխարհը դեռեւս լուռ»։
Посмотреть эту публикацию в InstagramAbsolutely shocking behaviour. Why is the world still silent? #armenia #armeniaisunderattack