Իրանը ՀՕՊ համակարգեր է տեղակայել երկրի հյուսիսարեւմտյան սահմաններին
Իրանը ՀՕՊ համակարգեր է տեղակայել երկրի հյուսիսարեւմտյան սահմաններին Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության պատճառով: Այս մասին հայտարարել է բրիգադային գեներալ Ալիրեզա Սաբահիֆարդը՝ նշելով, որ «հակամարտության սկզբից Իրանն իր լավագույն ՀՕՊ համակարգերն է տեղակայել հյուսիարեւմտյան նահանգներում եւ ուշադիր հետեւում է այդ տարածաշրջանում երկնքին», հաղորդում է Mehr-ը:
ԻՀՊԿ-ի հետ Իրանի պաշտպանության ուժերը տարածաշրջան զորքեր եւ տեխնիկա են ուղարկել անվտանգությունն ապահովելու համար:
Երկուշաբթի ԻՀՊԿ հրամանատարն այցելել է Ադրբեջանի եւ Հայաստանի հետ սահմանակից Խոդա Աֆարին շրջան:
ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամադ Պակպուրն ավելի վաղ հայտարարել է, որ այդ շրջանում ցամաքային զորքերի ստորաբաժանումներ են տեղակայվել: