Էրդողանն ու Ալիեւը քննարկել են Ղարաբաղի հարցը
Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցներ են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի Ադրբեջանի կողքին լինել: Բանակցությունների ընթացքում նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային իրադարձությունները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում»,- ասված է Էրդողանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: