Մակրոնը մեկնել է Նիսում հարձակումից հետո ստեղծված ճգնաժամային կենտրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել է Նիսում եկեղեցու մոտ տեղի ունեցած հարձակումից հետո ներքին գործերի նախարարությանն առընթեր ստեղծված ճգնաժամային կենտրոն: Այս մասին հայտնում է BFMTV-ն:
Ճգնաժամային կենտրոն կմեկնի նաեւ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը:
Ավելի վաղ Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտնել է, որ անհայտ անձի կողմից մարդկանց վրա դանակով հարձակման հետեւանքով 3 մարդ է զոհվել: