«Սիրում եմ մեր ժողովրդին». Ալեքսիս Օհանյան
Ամերիկահայ գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման առաջին իսկ օրվանից աջակցում է հայրենիքին։ Ձեռնարկատերը, որն արդեն մի քանի անգամ հասցրել է լինել հայրենիքում, ակտիվորեն հետեւում է իրադարձություններին եւ տարբեր հարթակներում հետեւորդներին տեղեկացնում հակառակորդի գործողությունների մասին՝ դատապարտելով դրանք։
Ձեռնարկատերը երկու նոր հրապարակում է արել Twitter-ում։ Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի՝ Ստեփանակերտում եւ Շուշիում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելուն եւ ծննդատանը հարվածելուն՝ Ալեքսիս Օհանյանը գրել է. «Աշխարհը նայում է»։