Հայաստանը 22-րդ տեղում է աշխարհում մեկ միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսից մահվան դեպքերի թվով
Հայաստանն աշխարհում 22-րդ տեղում է մեկ միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսից մահվան դեպքերի թվով: Հայաստանում COVID-19-ից մահացել է ընդհանուր 1.272 մարդ (վերջին մեկ օրվա ընթացքում` 29), ինչը 429 մահվան դեպք է կազմում մեկ միլիոն բնակչության հաշվով:
Https://www.worldometers.info/coronavirus/-ի համաձայն` այս ցուցանիշով աշխարհում առաջին տեղում շարունակում է մնալ Սան Մարինոն, որտեղ կա մեկ միլիոն բնակչության հաշվով գրանցվել է կորոնավիրուսից մահվան 1237 դեպք:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ Հայաստանը կրկին բարձրացավ 11-րդ տեղն աշխարհում մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերի թվով: Դրանից առաջ երկար ժամանակ երկիրն այս ցուցանիշով 18-րդ տեղում էր աշխարհում, սակայն հոկտեմբերի սկզբին Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը կտրուկ աճեցին: Փորձագետների կարծիքով` դա տեղի է ունեցել, քանի որ քաղաքացիները ռազմական դրության պատճառով դադարել են հետեւել հակահամաճարակային կանոններին:
Այսօրվա դրությամբ Հայաստանում մեկ միլիոն բնակչին բաժին է ընկնում կորոնավիրուսով վարակման 28 679 դեպք:
Մեկ միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում առաջին տեղում է Անդորրան, իսկ վարակվածների բացարձակ թվով առաջատարն ԱՄՆ-ն է (9121.800 գրանցված դեպք):
Նշենք նաեւ, որ հոկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել է` կազմելով 85 034: Վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2383 նոր դեպք:
Թեստերի ընդհանուր թիվը 392 660 է: Վերջին 24 ժամվա ընթացքում անցկացվել է 5027 նոր թեստ: Մեկ միլիոն բնակչի հաշվով թեստերի թվով Հայաստանն այժմ աշխարհում 77-րդն է (132.429), իսկ անցկացված թեստերի բացարձակ թվով` 90-րդը:
Վերջին տվյալների համաձայն` COVID-19-ից առողջացել է 53.257 մարդ (վերջին օրվա ընթացքում` 749):