Օդային տագնապ է Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունում եւ Մարտակերտում. Արցախի ԱԻՊԾ (Լուսանկարներ)
Մեկ ժամից ավել տեւած օդային տագնապի ընթացքում ադրբեջանական ուժերը Սմերչի հրթիռներով հարվածել են Ստեփանակերտին։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:
«Մայրաքաղաքում այս պահին եւս միացավ տագնապի ազդանշանը։
Օդային տագնապ է նաեւ Ասկերանում, Մարտունում եւ Մարտակերտում»,-ասված է հաղորդագրության մեջ: