Անընդունելի է Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության ուղղությամբ ռազմական գործողությունների շարունակումը. ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ
Եվրամիությունն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության ուղղությամբ ռազմական գործողությունների շարունակումը: Այս մասին նշվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի պաշտոնական հայտարարությունում:
«Եվրամիությունն անընդունելի է համարում, որ հրադադարի վերաբերյալ 3 համաձայնություններից հետո, որոնք կայացվել էին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդություններով, Լեռնային Ղարաբաղում դեռևս ռազմական գործողությունները շարունակվում են, և խաղաղ բնակչությանն ուղղված հարվածների մասին ավելի շատ հաղորդագրություններ են ստացվում»,- նշվում է հաղորդագրությունում:
Միությունը նաև հակամարտության կողմերին հիշեցրել է «միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում խաղաղ բնակչության պաշտպանության» վերաբերյալ իրենց պարտավորությունների մասին: