Չեզոքություն՝ վրացական ձևով. Ինչ են փաստում վրացի լրագրողները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Չնայած Վրաստանի կողմից հայտարարված չեզոքությանը, նույնիսկ վրացի լրագրողներն են փաստում, որ Վրաստանի դիրքորոշումը ընդգծված պրոադրբեջանական է: Եվ դա չի վերաբերում միայն Վրաստանի տարածքով Հայաստան զենքի մատակարարումների արգելքին՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի համար այդ արգելքը չի գործում:
Վրացի լրագրողները այդ խտրականությունը տեսնում են նաև քարոզչական տիրույթում. չնայած վրացի լրագրողների բազմաթիվ դիմումներին, Վրաստանի ԱԳՆ-ն այդպես էլ որևէ մեկին թույլ չի տալիս այցելել Հայաստան, էլ չենք խոսում Արցախի մասին, մինչդեռ Ադրբեջանի դեպքում բացառություն են անում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: