Մակրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսը Ֆրանսիայում տարածվում է աննախադեպ արագությամբ
Կորոնավիրուսը Ֆրանսիայում տարածվում է աննախադեպ արագությամբ, հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը: «Ֆրանսիայում վիրուսը տարածվում է այնպիսի արագությամբ, որը նույնիսկ ամենահոռետեսական կանխատեսումները չէին նախատեսում», – ասել է Մակրոնը:
Նախագահը շեշտել է, որ այս պահին բոլոր մարզերը վտանգավոր իրավիճակի շեմին են գտնվում: Շաբաթվա ընթացքում բնակչության թվի համեմատ վարակվածների թիվը կրկնապատկվել է:
Ավելի վաղ Ֆրանսիան հայտարարել էր հանրապետության տարածքում կրկին համազգային կարանտին մտցնելու մասին: Երկրում կորոնավիրուսով վարակվել է 1.279.384 մարդ, մահացել է 35.820 հիվանդ: