ԱՄՆ-ը հայտարարել է, որ Ս-400-ի պատճառով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքն աճում է
ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքը ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու պատճառով մեծանում է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քլարկ Կուպերը:
Ըստ Կուպերի, Թուրքիայի պատժամիջոցների կիրառման ռիսկը «երբեք չի վերացել», և մինչ այժմ այդ ռիսկը «մեծանում է»:
Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգների քայլերին հետևում են այլ պետություններ, որոնք քննարկում են Ռուսաստանից նմանատիպ ապրանքներ գնելու հնարավորությունը: Նրանք ուզում են տեսնել, թե որոնք են լինելու այդ պատժամիջոցները, պարզաբանել է Կուպերը:
2017-ի սեպտեմբերին Ս-400 զենիթա-հրթիռային համակարգը գնելու Անկարայի որոշումը լուրջ տարաձայնություններ առաջացրեց Հյուսիսատլանտյան դաշինքում՝ Թուրքիայի և նրա գործընկերների միջև: ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն արագ ահազանգեցին, որ Թուրքիան սպառնալիքի տակ կդնի ՆԱՏՕ-ի անվտանգությունը, եթե Ս-400- ը միացնի դաշնակից համակարգերին, քանի որ ռուսական համակարգը կօգտագործի դաշինքի գաղտնի տվյալների ցանցը: