Բալասանյանը, Ղարամյանն ու Մնացականյանը լոկալ մարտեր են կազմակերպել և վարել, իսկ ռազմական ստրատեգիայի ընդհանուր մշակմանը չեն մասնակցել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թեև թշնամին հասել է Սյունիքի դարպասների մոտ, և մի քանի օր է՝ ռազմական գործողություններ են սկսվել նաև Հայաստանի սահմանագծին, սակայն Արցախի հերոսներին, մարդկանց, ովքեր ռազմական ստրատեգներ են եւ կարող են բեկում առաջացնել պատերազմում, լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի աշխատանքներում։
Խոսքը Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի, Լևոն Մնացականյանի և մյուսների մասին է։ Նրանք այս ընթացքում լոկալ մարտեր են կազմակերպել և վարել, իսկ ռազմական ստրատեգիայի ընդհանուր մշակմանը չեն մասնակցել, թեև, ասում են, անձամբ Արայիկ Հարությունյանը դեմ չէ, որ նրանք ներգրավվեն այդ պրոցեսում։
Նման որոշում կայացվել է Հայաստանից։ Չնայած դրան, Արցախի հերոսները շարունակում են իրենց պայքարը և անգամ համախմբման ու կռվելու կոչեր հնչեցնում։ Երեկ Վիտալի Բալասանյանը հանդես եկավ կոչով՝ «Վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: