Բաքուն «զբաղվում է» թալիշներով
Հոկտեմբերի 29-ից արգելվում է մուտքը/ելքը Լենքորան քաղաք, ինչպես նաև Ադրբեջանի Ջալիլաբադի և Մասալլիի շրջաններ, որոնք հիմնականում բնակեցված են թալիշներով, գրում է «Ինֆոտեկա 24» կայքը:
«Բացառություն են կազմում միայն հատուկ տրանսպորտային միջոցները (շտապօգնություն, հրշեջ և այլն) և բեռնատարները»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Որպես պատճառ նշվում է COVID-19-ով վարակվածների թվի կտրուկ աճը: Սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ այդ շրջաններում վրդովված են տեղի բնակչությանը զորակոչելու ուժային մեթոդներից: Թալիշների՝ զորակոչից խուսափելու բազմաթիվ փորձեր, դաժանորեն ճնշվել են:
Ադրբեջանի ազգային փոքրամասնություններն Արցախում ռազմական գործողությունների հետ կապված զորակոչի քողի տակ էթնիկական խտրականություն և նույնիսկ ցեղասպանության իրականացում են տեսնում:
Մեծ թվով վկայություններ կան այն մասին, որ թալիշներին, լեզգիներին և այլ ժողովուրդների ներկայացուցիչներին ուղարկում են ռազմաճակատի հատկապես վտանգավոր հատվածներ՝ նրանց դարձնելով «թնդանոթի միս»: