Արձագանք չկա ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի դիմումին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունների իրենց կողմից ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու դիմումին:
Խորհրդարանական երկու ոչ իշխանական խմբակցությունները ցանկություն ունեին փակ նիստի ֆորմատով ոչ միայն տեղեկություն ստանալ ռազմաճակատում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ, այլ իշխանություններին առաջարկել իրենց աջակցությունը: Խմբակցությունները հույս ունեն, որ իշխանությունները դեռ կարձագանքեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: