Իրանը միջուկային զենք կունենա
«Մոտակա 6 ամիսների ընթացքում Իրանը միջուկային զենք կունենա»,-հայտնել է Իսրաելի արտգործնախարար Յուվալ Շտայնիցը:
Ըստ նախարարի, այլևս ժամանակ չկա Թեհրանի հետ բանակցություններ վարելու համար:
«Թեհրանը չի դադարեցնի միջուկային զենքի ստեղծման գործողությունները,-ասել է նա,-հատկապես հիմա, երբ ԱՄՆ-ն հրաժարվեց Սիրիայի դեմ հարձակումից»:
«Ամեն դեպքում, մենք պետք է զգոն լինենք և շարունակենք հետևել Սիրիայի գործողություններին, ոչ ոք չի գա և մեզ չի փրկի, եթե հանկարծ այդ երկիրը միջուկային զենք ունենա»,-հայտարարել է նախարարը:
«Մենք ամեն բան կանենք, որ թույլ չտանք դա տեղի ունենա»,-եզրափակել է նա: