ԱՄՆ-ում բնակչության որոշ խմբերի շրջանում սով է սկսվել
Ամերիկացի ֆերմերների շրջանում սով է սկսվել՝ չնայած ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսական աջակցության ռեկորդային ծավալին, գրում է «Փրայմ»-ը՝ հղում անելով Reuters-ին:
ԱՄՆ-ում ավելի քան 54 մլն մարդ բախվել է պարենի պակասի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գյուղատնտեսական ոլորտին 18 մլրդ դոլար է տրամադրել այս տարվա հունիսին, սակայն միջոցների զգալի մասը հատկացվել է խոշոր ֆերմաներին, այլ ոչ թե փոքր տնտեսություններին:
Իրավիճակը բարդանում է ապրանքների գնաճի ֆոնին: Հունիսին հացի գինը բարձրացել է 20 տոկոսով, մսի գինը՝ 17 տոկոսով:
Քաղցածների թվի աճ է գրանցվել Ֆերմոնտում, Արեւմտյան Վիրջինիայում եւ Հյուսիսային Դակոտայում: Այդ նահանգներում 50 տոկոսով աճել է մարդկանց թիվը, ովքեր հայտարարում են, որ ուտելիքը պակասում է: