Ռամի Մալեքը պատմել է, թե ինչու է իր համար դժվար եղել «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմում խաղալը
Ռամի Մալեքը, որը Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմում մարմնավորել Է չորագործ Սաֆինին, GQ-ին տված հարցազրույցում պատմել Է, թե ինչու Է այդ դերն իրեն դժվար տրվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սաֆինը մանրախնդիր եւ զգուշավոր մարդ Է, եւ դա սաստիկ նյարդայնացնում Է:
Պարբերաբար նա ձեզ զգացնել Է տալիս, որ ձեզ հետեւում են, եւ դա նույնպես տհաճ Է: Արդյունքում դուք սկսում եք կասկածել. իսկ արդյոք իսկապես ճիշտ Է այն, ինչը դուք ուղիղ եք համարում: Իսկ հետո հարցեր են առաջանում այն մասին, թե ինչ բան Է չարությունը»,-պարզաբանել Է դերասանը:
«Այդ հերոսը կախարդել Է ինձ, որովհետեւ նա կարող Է պաշտպանվել Էմպատիայից եւ քայլ առ քայլ մոթոդաբար զբաղվել միայն սեփական ցոնկությունների իրագործմամբ: Աստիճանաբար ես սկսեցի նրան հասկանալ»,-հավելել Է նա: «Բոհեմական ռապսոդիայի» աստղը ենթադրում Էր, որ Սաֆինն այնքան անողոքաբար Է գործում, ամենայն հավանականությամբ, իր անցյալի պատճառով եւ պատմել Է, որ իր համար ծանր Է եղել իրեն ասոցացնել իր հերոսի «կլինիկական» դրսեւորումների հետ:
«Նա գտավ սեփական չարությունը գնահատելու միջոցը, եւ դա ինձ համար դժվար Էր ընդունել հոգեբանական տեսակետից»,-պատմել Է Մալիքը: «Մեռնելու ժամանակը չԷ» ֆիլմի ռելիզը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել Է 2021 թվականի ապրիլի 2-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: Ռամի Մալեք, դժվարություն, «Մեռնելու ժամանակը չԷ», Սաֆին, մարմնավորում, նյարդայնացում